Life

Guess ամերիկյան մակնիշը տատուներ Է արել հագուստի վրա

1 րոպեի ընթերցում

Guess ամերիկյան մակնիշը տատուներ Է արել հագուստի վրա
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Guess ամերիկյան մակնիշը ներկայացրել Է հագուստի նոր հավաքածու: Դիզայներներին դրա ստեղծմանը ոգեշնչել են ավանդական տատուները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հավաքածուում տեղ են գտել ջինսեր, մարզաշապիկներ, դեկորատիվ մակակարվածքներով շրջազգեստներ ու կարդիգաններ վարդերի եւ վագրերի տեսքով՝ ճապոնական ոճով:

Նորույթները կներկայացվեն ֆիրմային խանութներում, դրանց գները դեռեւս չեն նշվում:

Guess ընկերությանը, որը հիմնվել Է 1981 թվականին, 1,2 հազար խանութներ են պատկանում ամբողջ աշխարհում: Այս բրենդի ներքո վաճառվում Է կանանց եւ տղամարդկանց հագուստ, ինչպես նաեւ կոշիկ, աքսեսուարներ եւ պարֆյումերիա: 2016 թվականի աշնանը մակնիշը ներկայացրել Է Էկոլոգիական ջինսե հագուստի առաջին հավաքածուն: Այն ստեղծելիս օգտագործվել Է հատուկ տեխնոլոգիա, որն ավելի քիչ քանակությամբ քիմիկատների գործածում Է նախատեսում: Հագուստի աստառի համար գործվածքները պատրաստված են վերամշակված պլաստիկե շշերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում