Արցախ

Արցախի անկախության տոնը կշնորհավորի Դանիել Դեքերը

1 րոպեի ընթերցում

Արցախի անկախության տոնը կշնորհավորի Դանիել Դեքերը

ԵՐԵՎԱՆ, 2ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ Արցախը սեպտեմբերի 2-ին կտոնի անկախության հռչակման 26 ամյակը: Հանրապետության տարեդարձին նվիրված կանցկացվեն տարբեր միջոցառումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակԱրտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ անկախության միջոցառումները մեկնարկել են դեռեւս օգոստոսի 31-ից: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ազգագրական պարերի ուսուցման բաց դաս կանցկացվի՝ «Արցախ» ազգագրական համույթի կողմից:

«Համերգին կհաջորդի քայլերթը՝ Վերածննդի հրապարակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Օրվա խորհրդով միջոցառումները կշարունակվեն նաեւ Ստեփան Շահումյանի անվան պուրակում: Սեպտեմբերի 2-ի միջոցառումները կամփոփվեն տոնական համերգով՝Վերածննդի հրապարակում»,-նշել է նա:

Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումները կշարունակվեն նաեւ սեպտեմբերի 3-ին: Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում համերգով հանդես կգա ամերիկացի հայտնի երգիչ Դանիել Դեքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում