Կանադացի պատգամավորները Արցախում կուսումնասիրեն ապրիլյան պատերազմում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 30-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Արցախ ժամանած Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության անդամները նշել են, որ Արցախ են ժամանել 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները և ռազմական հանցագործություններն ուսումնասիրելու նպատակով։

Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամների այդ նախաձեռնությունը և ընդգծել ադրբեջանական ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին միջազգային հանրության իրազեկման և պատասխանատուների դատապարտման կարևեորությունը Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեությունը սանձելու առումով։

Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլյան ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված հանցագործությունների վերաբերյալ փաստերը: Կարեն Միրզոյանը նաև անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը, դրա կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև Արցախի Հանրապետության դիրքորոշմանը՝ հակամարտության տևական լուծմանը հասնելու վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը։

Հայերեն العربية English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները