Տարածաշրջանային

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Մեհման Ալիևին

5 րոպեի ընթերցում

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Մեհման Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մարդու իրավունքների գծով խոսնակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ (ԵԽԽՎ) Ֆրենկ Շվաբեն հայտնել է իր ներկայացրած կուսակցության դիրքորոշումը Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ձերբակալությունների վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Նախորդ Կիրակի Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևին: Ինչպես անկախ մամուլին ճնշելու մյուս դեպքերում, Մեհման Ալիևին նույնպես առաջադրված են հարկերից խուսափելու, հափշտակության և անօրինական բիզնես գործունեություն ծավալելու հատկանիշներով մեղադրանքներ: Մեհման Ալիևին սպառնում է 7 տարվա ազատազրկում: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պահանջում է անմիջապես ազատ արձակել նրան»,-ասված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը հայտարարության մեջ նշել է, որ Մեհման Ալիևի գլխավորած լրատվական գործակալությունն Ադրբեջանում ազատ մամուլի վերջին կենսունակ ներկայացուցիչն էր:

«Մեհման Ալիևի ղեկավարած «Թուրան» գործակալությունը Ադրբեջանում ազատ մամուլի վերջին մնացորդն էր: Ադրբեջանի կառավարությունը հարձակում գործեց անկախ մամուլի վերջին մնացորդի վրա ևս: Հուլիսին Ադրբեջանի կառավարությունը ֆինանսական խարդախության հատկանիշներով ազատազրկման ենթարկեց ընդդիմադիր «Ազատություն» թերթի ֆինանսական տնօրեն Ֆաիք Էմիրլիին: Հունիս ամսից սկսած ընթանում է ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Ազիզ Օրուջովի գործով դատավարությունը: Նրա նկատմամբ ևս առաջադրված է հարկերից խուսափելու մեղադրանք: Մեհման Ալիևի նկատմամբ արվածը Ադրբեջանի անկախ մամուլի ներկայացուցիչներին ահաբեկելու վերջին փորձն է, որն իրականացնում է այդ երկրի ղեկավարությունը: Ադրբեջանի իշխող ռեժիմի կողմից առաջադրվող մեղադրանքները հստակորեն դիտարկվում են: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անմիջապես ազատ արձակել Մեհման Ալիևին և հարգել մամուլի ազատությունը: Ադրբեջանի կառավարությունը պետք է հետևի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին»,- եզրափակված է հայտարարությունը:

Ադրբեջանի իշխանություններին Մեհման Ալիևի ազատ արձակման պահանջ են ներկայացրել նաև Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունները:

Մեհման Ալիևի ձերբակալությանը Անդրադարձել է ԱՄՆ սենատոր Մարկո Ռիբիոն, ով նույնպես պահանջել է ազատ արձակել «Թուրան»-ի տնօրենին:

«Ադրբեջանի իշխանություններից պահանջում եմ անմիջապես ազատ արձակել հայտնի լրագրող Մեհման Ալիևին: Ոչ մամուլի ազատության դեմ ճնշումներին»,- իր թվիթերյան միկրոբլոկում գրել է սենատորը:

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ Նովելլա Ջաֆարովան, Սաիդա Գոջամանլըն, Սադդաթ Բանանյարլըն, Ավազ Հասանովը, Միրավի Գահրամանլըն, Արզու Աբդուլլաևան և Զելիհա Թահիրովան դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` հայցելով Մեհման Ալիևին առաջադրված մեղադրանքների շուրջ արդար հետաքննություն, և խնդրել ազատ արձակել նրան:

Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով:

Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում:

Մինչ այդ գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները պակաս է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որգործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել, և նախաքննություն էր ընթանում:

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում