Հայաստանցի զինծառայողները Վրաստանում կմասնակցեն Agile Spirit զորավարժություններին
1 րոպեի ընթերցում
![Հայաստանցի զինծառայողները Վրաստանում կմասնակցեն Agile Spirit զորավարժություններին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/903552.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան-ՆԱՏՕ Agile Spirit բազմազգ զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն սեպտեմբերի 3-ից մինչեւ 11-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Վարժանքները կմեկնարկեն Օրֆոլո (Սամցխե Ջավախքի տարածաշրջան) զորափորձարանում:
Դրանց նպատակը ԱՄՆ-ի գործընկերների եւ գործընկեր մյուս երկրների զինծառայողների հետ վրացի զինվորականների փոխգործակցության բարելավումն Է, ինչպես նաեւ ճգնաժամերին հակազդելու պատրաստվածությունը եւ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում մասնակցությունը համատեղ գործողություններին: Agile Spirit բազմազգ զորավարժություններն անցկացվում են ԱՄՆ-ի ծովային հետեւակայինների աջակցությամբ: Վարժանքները ենթադրում են դաշտային եւ շտաբային փուլեր:
Բացի Վրաստանից եւ ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Հայաստանի զինծառայողները, հաղորդել Է Sputnik-ը: