Ապրիլյան պատերազմից հետո Արցախի բնակիչները վերադառնում են բնականոն կյանքին. Amnesty Press-ի անդրադարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տպագիր օրգանը՝ Amnesty Press-ը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Amnesty Press-ի թղթակից Իզաբելա Ռոզենգրինն այցելել է Արցախ՝ հանդիպելով տեղի բնակիչների և Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների հետ:

«Ճանապարհը լի է անցքերով, իսկ մի կողմում երեք մետր բարձրությամբ պատ է: Դա արված է մեզ՝ մեքենայում գտնվողներիս կրակոցներից կամ որ առավել վատ է՝ հրթիռակոծությունից պաշտպանելու համար: Ադրբեջանը պատմի մյուս կողմում է»,- գրում է հոդվածի սկզբում պատմում է հեղինակը:

Լրագրողը նշում է, որ թեպետ 1994 թվականին կնքվել է հրադադարի պայմանագիր, սակայն դրանից հետո էլ կրակոցները չեն դադարել, իսկ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը ռմբակոծեց խիտ բնակեցված Մարտակերտի շրջանը, ինչի հետևանքով գրանցվեցին 1994-ից հետո ամենաարյունալի մարտերը:

«Ես ցնցված էի, չեմ կարող նկարագրել բառերով այն, ինչ զգացի: Կարող եք պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում լքել քո տունը, քո պապերի երկիրը: Հարձակումից հետո ես սկսեցի լաց լինել: Տղամարդուն վայել չէ նման կերպ պահել իրեն, սակայն ես չափազանց վշտացած էի»,- Ռոզենգրինին պատմել է Վիլեմ Պետրոսյանը՝ Թալիշի գյուղապետը: Հենց այդ գյուղն էր, որ ենթարկվեց ադրբեջանական կողմի ռմբակոծմանը 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը:

Amnesty Press-ի թղթակիցը պատմում է, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով դատարկված Թալիշում ներկայում աշխատանքներ են իրականացվում տների ու ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Նա ընդգծում է, որ թեպետ տեղի բնակիչները մեծ տրավմա են ապրել ապրիլյան դեպքերից հետո, սակայն նրանք այսօր փորձում են վերադառնալ բնականոն կյանքին:

«Պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանը ասել է, որ եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը: Ես ասում եմ նույնը Թալիշի համար: Գյուղի նախկին բնակիչներն ամեն օր գալիս են՝ տեսնելու, թե ինչ է եղել իրենց տներին ու դաշտերին: Ես հասկանում եմ, որ հոգեբանական արգելք կա, սակայն կարծում եմ, որ ժամանակը կբուժի բոլոր վերքերը և գրեթե բոլորը հետ կվերադառնան»,- ասել է Թալիշում կառավարության ներկայացուցիչ Լևոն Ապրեսյանը, ով հետևում է գյուղում իրականացվող աշխատանքներին:

Լրագրողի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշել է, որ ոչ ոք չի ցանկանում պատերազմ և կորուստներ: «Ադրբեջանում հայատյացությունը բացասական ազդեցություն է գործում խաղաղության գործընթացի վրա: Ադրբեջանական կողմը չի ցանկանում ավելացնել սահմանին դիտորդների թիվը, նրանք ակնհայտորեն ցույց են տալիս, որ ցանկանում են շարունակել պատերազմը: Վերջին ամիսներին նրանք շատ ակտիվ են եղել՝ շիկացնելով մթնոլորտը: Պատերազմը չի սկսվել երեկ ու չի վերջանա վաղը. այստեղի բնակիչները դա շատ լավ են հասկանում»,- ասել է Աբրահամյանը:

Հայերեն English Русский

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել