Life

Ֆրանսիացիները բալզամ են մշակել «իդեալական համբույրների» համար

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիացիները բալզամ են մշակել «իդեալական համբույրների» համար
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Caudalie ֆրանսիական կոսմետիկական բրենդը ներկայացրել Է French Kiss շրթունքների բալզամները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի՝ օգոստոսի 29-ի մամուլի տեղեկագրում: Նորույթները, մակնիշի ներկայացուցիչների խոսքով, նախատեսված են «իդեալական համբույրների» համար:

«Ես վաղուց Էի երազում ամբողջովին բնական բաղադրիչների վրա հիմնված ֆորմուլայի մասին, որը դրա հետ մեկտեղ կարողանա գործել բոլոր ուղղություններով:

Պոլիֆենոլներով հագեցած խնամքի միջոցները մեր այցեքարտն են»,-պատմել Է մակնիշի հիմնադիր Մատիլդա Տոման: Բալզամները ներկայացված են երեք երանգներով: Դրանք վաճառքում կստացվեն սեպտեմբերին:

Caudalie-ն ֆրանսիական կոսմետիկական ընկերություն Է, որը հիմնվել Է 1995 թվականին: Այս մակնիշի ներքո վաճառվում են դեմքի մաշկի խնամքի միջոցներ, որոնք բաղադրության մեջ մտնում են խաղողի տարբեր տեսակների լուծամզուկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում