Տարածաշրջանային

Եվրամիությունը ևս Ադրբեջանին քննադատել է Մեհման Ալիևի ձերբակալության պատճառով

3 րոպեի ընթերցում

Եվրամիությունը ևս Ադրբեջանին քննադատել է Մեհման Ալիևի ձերբակալության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մաջա Կոզյանցիչը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում անդրադարձել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Եվրամիության պաշտոնյան նշել է, որ Մեհման Ալիևի ձերբակալությունը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանի մամուլի ազատության վերաբերյալ:

Կոզյանցիչը հիշեցրել է, որ մայիսին Բաքվի դատարանը արգելեց 5 ինտերնետային լրատվամիջոցների գործունեությունը:

«Ժամանակակից հասարակություններում առանց անկախ և բազմազան մամուլի գործունեության հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն և ակտիվ քաղաքացիական հասարակություն»,- ասել է նա:

Քննադատելով և մտահոգություն հայտնելով Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նա հույս է հայտնել, որ քայլեր կձեռնարկվեն իրավիճակը փոխելու ուղղությամբ:

«Մենք, որպես մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական կոնվենցիան ընդունած կողմ, հույս ենք հայտնում, որ Ադրբեջանը կկատարի արտահայտման և տեղեկատվության ազատության վերաբերյալ 10-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունները»,- եզրափակել է նա:

Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունում:

Մինչ այդ, գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները քիչ է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որգործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել և նախաքննություն էր ընթանում:

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում