Արցախ

Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական հարց է, ուստի դժվար թե Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կարողանան լուրջ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա: Օգոստոսաի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով տեղեկատվությունը, որ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր:

«Չեմ կարծում, որ այդ հանդիպումը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Դա քաղաքական հարց է, և ես չեմ կարծում, որ հոգևոր առաջնորդները կարող են փոփոխություններ մտցնել գործընթացում: Հոգևոր առաջնորդները ժամանակ առ ժամանակ հանդիպում են, բայց դա գործընթացի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Իսկանդարյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպելու են սեպտեմբերին: Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Նրանք քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր: Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում