Իրանի նախկին արտգործնախարարը մահացել Է Իզմիրի հիվանդանոցում
1 րոպեի ընթերցում
![Իրանի նախկին արտգործնախարարը մահացել Է Իզմիրի հիվանդանոցում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/903245.jpg)
Գործակալության տվյալներով՝ ութ ամիս առաջ Յազդին վիրահատության Էր ենթարկվել շագանակագեղձի քաղցկեղի կապակցությամբ: Նշվում Է, որ վիրահատությունը թուրքական հիվանդանոցում Է անցկացվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանություններն իրանցի քաղաքական գործչին մերժեցին այցագիր տալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր միգրացիոն հրամանագրի պատճառով:
Երկու շաբաթ առաջ Իրանի նախկին արտգործնախարարն Իզմիրի հիվանդանոց Էր տեղափոխվել վիրահատությունից հետո վիճակի վատանալու պատճառով: Յազդին Իրանի առաջին վարչապետը դարձավ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, որի արդյունքում իր գոյությունը դադարեցրեց կառավարման միապետական ձեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: