Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Կարեն Կարապետյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը կարևորել է արդեն ավանդական դարձած պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:

Դեսպան Միլսը նախ իր ափսոսանքն է հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցումբռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ում լսելով չէ, որ գիտեն, թե ինչ բարդություններ կան նման աղետների դեմ պայքարում։ Նա նշել է, որ դեսպանությունը կապի մեջ է ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ՝ հրդեհի հետևանքների վերացման գործում գերատեսչություններին տեխնիկական և փորձագիտական օժանդակության ուղղությունները հստակեցնելու նպատակով: Անդրադառնալով բիզնես միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին՝ դեսպան Միլսը նշել է. «Ես ջերմորեն ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք հանգեցրել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ընկերությունների ու ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Մենք շարունակում ենք դիտարկել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել Ձեր ջանքերին և խորացնել երկկողմ առևտուրն ու ներդրումները. մենք ջանում ենք գտնել դա անելու լավագույն ուղիները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին»: Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջին շրջանում շատ դրական ազդակներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված և ավելացրել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը՝ գործարար դաշտի հետագա բարելավման ուղղությամբ կառավարության նախաձեռնություններին:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և ավելացրել, որ առաջիկայում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցածի կապակցությամբ վերլուծություններ են արվելու, որից հետո ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը կլինի ավելի կոնկրետ:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև ՊԵԿ-ի գործունեությանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաճելի է այս ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին նման կարծիք լսել։ «Սակայն այս ուղղություններով դեռևս շատ անելիքներ ունենք և բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Ունենք վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ այդ ամենը պարզապես անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար», - ընդգծել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ այժմ մշակվում է դատաիրավական ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզը՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը, և այս ուղղությամբ հայկական կողմը նույնպես ակնկալում է ամերիկյան գործընկերների ու մասնագետների աջակցությունը։ Վարչապետը կարևորել է նաև ԱՄՆ դեսպանության գործուն մասնակցությունն առաջիկայում կազմակերպվելիք արդարադատության ոլորտի դոնոր կազմակերպությունների հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվեն այս բնագավառի հետագա բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Հայերեն English

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը