Life

Կանադայի վարչապետին՝ ձեռքերին պանդաներ, քանդակել են կարագից

1 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետին՝ ձեռքերին պանդաներ, քանդակել են կարագից
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տորոնտոյում Կանադական ազգային ցուցահանդեսում ցուցադրել են երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի քանդակը, որը պատրաստվել Է կարագից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBC News հրատարակությունը:

Հեղինակները Թրյուդոյին պատկերել են ձեռքերին՝ պանդայի ձագերով: Կերպարը հիմնված Է քաղաքական գործչի լուսանկարի վրա, որն արվել Է կենդանաբանական այգի կատարած այցելության ժամանակ: Անցյալ տարվա մարտին վարչապետը լուսանկարվել Է Ցզյա Յուեյուե եւ Ցզյա Պանպան երկվորյակ պանդաների հետ, որոնք ծնվել են Տորոնտոյում 2015 թվականի հոկտեմբերին:

Ամենամյա Կանադական ազգային ցուցահանդեսը Տորոնտոյում անցկացվում Է 1879 թվականից: Դրանում ցուցադրում են գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի նվաճումները: Ամեն տարի միջոցառում Է այցելում շուրջ մեկուկես միլիոն մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում