ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Longchamp բրենդը թողարկել Է աշնան-ձմռան սեզոնի նոր հավաքածու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, որն օգոստոսի 25-ին ստացվել Է «Լենտա.ռու»-ի խմբագրությունում: Շարքն ստացել Է Art of being a woman (Կին լինելու արվեստը) անվանումը:
Դիզայներներին ոգեշնչել Է 1970-ական թվականների նորաձեւությունը: Հավաքածուում հիմնական գույներն են՝ նարդոսագույնը, բաց մանուշակագույնը, վարդագույնը եւ մարջանագույնը: Շարքում են՝ կաշվե վերարկուն՝ մետաղազօծ թեւքերով եւ շերտանախշ պրինտով՝ օպ-արտ ոճով, մաքսի-զգեստը՝ «թրթռացող» նախշով, ինչպես նաեւ կարճ բաճկոնակները՝ զարդարված ոչխարենիով:
Հավաքածուում գլխավոր նորույթներն են Pռnռlope Arty եւ Effrontռe պայուսակները՝ մետաղազօծ եւ փայլուն կաշվից եւ թավշակաշվից՝ նախշերով:
Longchamp ընկերությունը հիմնվել Է 1948 թվականին Փարիզում Ժան Կասեգրենի կողմից: Ներկայում այս մակնիշի ներքո արտադրվում են տղամարդու եւ կանանց հագուստ, կոշիկ, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ կաշվե իրեր: Ֆիրմայի լոգոտիպը ժոկեյի պատկերն Է: