Հասարակական

«Երևան Սիթի Տուր»-ի շրջանակում կգործի նոր՝ «Գիշերային Երևան» երթուղին

1 րոպեի ընթերցում

«Երևան Սիթի Տուր»-ի շրջանակում կգործի նոր՝ «Գիշերային Երևան» երթուղին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի:

«Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնից տեղեկացրին, որ օգոստոսի 25-ից, ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը դառնալու Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտական ծրագրի, ինչպես նաև շրջելու մայրաքաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերում և բարձունքից վայելելու երևանյան համայնապատկերը:

Ծրագիրը գործելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Երթուղին նախատեսված է ժամը 20։30-21։15-ը: Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Հանրապետության հրապարակում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում