Սփյուռք

Դամասկոսի ցուցահանդեսում հայ դիվանագետները շարունակում են ներկայացնել հայկական արտադրանքը

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի ցուցահանդեսում հայ դիվանագետները շարունակում են ներկայացնել հայկական արտադրանքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի ցուցահանդեսում հայ դիվանագետները շարունակում են ներկայացնել հայկական արտադրանքը, ներդրումային քաղաքականությունը, չնայած օգոստոսի 21-ին ցուցահանդեսի տարածքում տեղի ունեցած հրթիռակոծությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի դեսպանության Twitter-ի պաշտոնական էջը:

Օգոստոսի 21-ին Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության հետևանքով հայ դիվանագետներ չեն տուժել: Օգոստոսի 20-ին Դամասկոսում բացված միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 43 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելառուսի և այլ երկրների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում էր Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայ-սիրիական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։

Վեց մարդ է մահացել ցուցահանդեսային գոտու հրթիռակոծությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում