Հասարակական

Հայաստանում 100-տեղանոց մանկապարտեզ Է կառուցվում ռուս զինծառայողների երեխաների համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 100-տեղանոց մանկապարտեզ Է կառուցվում ռուս զինծառայողների երեխաների համար
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի զինվորական ավանի տարածքում սկսվել Է նախադպրոցական հաստատության կառուցումը ռուս զինծառայողների երեխաների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, երկհարկանի շենքը նախատեսված կլինի հարյուր երեխայի համար: Ավելի քան 2 հազար քառակուսի մետր տարածքում կտեղավորվեն տարիքային բոլոր կատեգորիաների երեխաների հինգ խմբեր, ճաշարան, մարզասրահ, անձնակազմի հարկաբաժիններ: Բացի լուսավոր, ընդարձակ ննջարաններից եւ խաղասենյակներից, շինարարները աշխատասենյակներ են նախատեսել մեթոդիստի, հոգեբանի, լոգոպեդի, երաժշտության ուսուցչի համար, ինչպես նաեւ սենյակներ՝ տնտեսական կարիքների համար:

Զինվորական ավանի տարածքում մանկապարտեզի կառուցումից զատ, պլանավորվում Է դպրոցական բակում ստեղծել խաղային եւ մարզական հրապարակներ, մարզադաշտի կառուցում եւ ճանապարհային պաստառի վերականգնում:

Ծրագրվում Է մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի սկիզբը ավարտել դպրոցի նորոգման ու վերահանդերձման աշխատանքները եւ մանկապարտեզը հանձնել շահագործման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում