Ինովացիա

Առաջին անգամ լուսանկարել են Անտարես օտար աստղի մակերեւույթը

1 րոպեի ընթերցում

Առաջին անգամ լուսանկարել են Անտարես օտար աստղի մակերեւույթը
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի եւ Գերմանիայի աստղագետներն առաջին անգամ ստացել են Անտարեսի՝ Կարիճ համաստեղության կարմիր գերհսկայի մակերեւույթի պատկերը: Դա թույլ Է տվել հայտնաբերել աստղի մերձակայքում գազի արագ տեղափոխվող կուտակումներ, սակայն առայժմ անհայտ Է, թե հատկապես ինչն Է դրանց շարժման մեջ դնում: Գիտնականների հոդվածը հրապարակված Է Nature հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անտարեսը Երկրից հեռու Է 555 լուսային տարով: Այն 883 անգամ մեծ Է Արեգակից, եւ դրա չափերը համեմատելի են Մարսի ուղեծրի հետ: Գերհսկայի դիտարկման համար աստղագետներն օգտվել են Very Large Telescope-ի՝ աստղադիտակների համալիրի բազայի վրա հիմնված ինտերֆերաչափից, որոնք տեղակայված են Չիլիում Սեռո Պարանա լեռան վրա: Ինտերֆերաչափն աշխատում Է որպես մեկ վիթխարի աստղադիտակ, ինչը թույլ Է տալիս տիեզերական օբյեկտների պատկերներն ստանալ բարձր լուծաչափով:

Աստղի դիտակումները հինգ օրվա ընթացքում կատարվել են ինֆրակարմիր ընդգրկույթում: Միմյանց հետ սինքրոնացված չորս աստղադիտակներից տվյալները մշակվել են հատուկ ալգորիթմի միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում