2 րոպեի ընթերցում
«SpaceX-ի սկաֆանդրի առաջին լուսանկարը (…) Արժե նշել, որ այն իրոք գործում Է (մակետ չԷ)»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մասքը նաեւ նշել Է, որ սկաֆանդրն արդեն փորձարկումներ Է անցել կրկնակի վակուումային ճնշմամբ: «Անհավանականորեն բարդ Էր հավասարակշռություն գտնել գեղագիտության եւ գործառականության միջեւ: Դա հեշտ Է անել առանձին-առանձին»,- հավելել Է ձեռնարկիչը:
SpaceX-ն զբաղվում Է տիեզերական տեխնիկայի, մասնավորապես, Falcon 9 տանող հրթիռների եւ Dragon բեռնատար տիեզերանավերի արտադրությամբ, որոնք NASA-ն օգտագործում Է Միջազգային տիեզերակայան ջուր, պարեն եւ սարքավորանքներ հասցնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: