Արցախում տոնելու են Գինու չորրորդ փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տող գյուղում՝ Մելիքական ապարանքի տարածքում, սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Արցախյան գինու չորրորդ փառատոնը, որն իր հարկի տակ ընդունելու է տասնյակ գինեգործների Արցախից ու Հայաստանից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, արդեն ավանդական դարձած փառատոնի ծրագրում նախատեսվում է գինու և գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, արվեստի գործերի ցուցահանդես, «Տողի մելիքական ապարանքի գանձերը» ցուցահանդես, ջազ, բլյուզ ու ազգագրական համերգ, ժամանակակից երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ, խմբային էքսկուրսիաներ, զանազան այլ ակտիվություններ:

Փառատոնի հյուրերի համար հնարավորություն է ընձեռնվելու համտեսելու արցախյան խոհանոցի ուտեստներ: Ինչպես միշտ, այս տարի ևս փառատոնի մուտքն անվճար է լինելու: Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի կազմակերպումը նպատակ է հետապնդում խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել յուրահատուկ հարթակ Արցախի ու Հայաստանի գինեգործների համար: Ամեն տարի ավելի քան երկու հազար հյուրեր Արցախից, Հայաստանից ու արտերկրից այցելում են փառատոնը՝ համտեսելու հայկական լավագույն գինիները, ծանոթանալու տեղական մշակույթին ու շփվելու տեղացիների հետ:

Հայերեն English Русский

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել