Հասարակական

Հայաստանցիներն ամենաարդար որոշումներն ակնկալում են Կարեն Կարապետյանից. սոցհարցում

1 րոպեի ընթերցում

Հայաստանցիներն ամենաարդար որոշումներն ակնկալում են Կարեն Կարապետյանից. սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենաարդար որոշումները հայաստանցիներն ակնկալում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ըստ մեր կատարած հարցումների` բնակչությունն ամենաշատը վստահում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Բնակչությունն ամենաարդար որոշումներն ակնկալում է հենց վարչապետից»,-ասաց Ադիբեկյանըու հավելեց, որ նշվել է վստահության երեք չափանիշ՝ ունակ է լուծելու ազգային խնդիրները, վստահ են, որ նա կանի դա, և կլինի արդար բոլորի նկատմամբ:

Սոցիոլոգի խոսքով՝ բնակչությունը վստահ է, որ վարչապետը կաշխատի ոչ միայն իր ազգականների, կուսակցականների և գործընկերների, այլև հավասարապես բոլորի համար:

Նրա խոսքով՝ վարչապետից հետո երկրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանը՝ 3 անգամ պակաս ձայնով: Կարեն Կարապետյանի վարկանիշը եղել է 60 տոկոս, իսկ Գագիկ Ծառուկյանինը՝ մոտ 20:

Հարցումն իրականացվել է 5500 մարդու շրջանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում