Սպորտ

Մաքսիմ Մանուկյանի հնարքը լավագույնն է ճանաչվել աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 

1 րոպեի ընթերցում

Մաքսիմ Մանուկյանի հնարքը լավագույնն է ճանաչվել աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլում Իրանը ներկայացնող մարզիկի դեմ Մաքսիմ Մանուկյանի կիրառած հնարքը ճանաչվել է երկրորդ օրվա լավագույն հնարք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախօրեին Փարիզում ընթացող աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը մրցում էր Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ: Մանուկյանը փայլեց տեխնիկապես և հաղթեց 5:0 հաշվով:

Հունահռոմեական ոճի ըմբիշը հռչակվել է աշխարհի չեմպիոն:

Մանուկյանի ոսկե մեդալը երկրորդն է այս աշխարհի առաջնությունում Հայաստանի համար: Նախորդ օրն աշխարհի չեմպիոն էր դարձել նաև Արթուր Ալեքսանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում