Սպորտ

Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ բաց առաջնությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցել է Կանադայից աշխարհի 4-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։ Մոտ 3,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության է հասել 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2 հաշվով ու դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության 3-րդ շրջան։

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 50-րդն է։ Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում։ Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում