Life

Սաուդյան Արաբիայում 14-ամյա տղան ձերբակալվել է փողոցում մակարենա պարելու համար

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում 14-ամյա տղան ձերբակալվել է փողոցում մակարենա պարելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում 14-ամյա տղան ձերբակալվել է փողոցում «հանրային ոչ պատշաճ պահվածքի» համար: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում էThe Irish Times-ը:

Սաուդյան ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ 14-ամյա տղան ձերբակալվել է ափամերձ Ջիդդա քաղաքի փողոցներից մեկում «Մակարենա» պարելու համար: Տղան ձերբակալվել է «հանրային ոչ պատշաճ պահվածքի» և երթևեկությունը խանգարելու համար: Հստակ հայտնի չէ, թե արդյոք տղային պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի՞, թե ոչ:

Տղայի պարը նկարահանվել է և համացանցում լայն տարածում գտել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում