Հայաստանն աճի մեծ ալիքի վրա է. ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացվել երկրի տնտեսական նոր օրակարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած՝ բիզնես առաջնորդների կլոր սեղան- քննարկման ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային հնարավորությունների շնորհանդեսով։ Ամերիկյան միջին և խոշոր բիզնեսի առաջնորդների հետ քննարկվել են նաև մի շարք ներդրումային ծրագրեր։

Ներդրումային միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, մասնակցել են Լոս Անջելեսի և Օրընջ մարզերի, Գլենդեյլ և Լոս Անջելես քաղաքների առևտրի պալատների ղեկավարները, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ, ամերիկյան խոշոր և միջին ընկերությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, հիմնադրամի գործադիր տնօրենն ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացրել 450 միլիարդ դոլարի ՀՆԱ-ով Իրանի և 3 տրիլիոն դոլարի ՀՆԱ-ով ԵԱՏՄ շուկաների միջև կարևոր հարթակ հանդիսանալու՝ Հայաստանի պատրաստակամությունը. «Մենք այդ երկու հզոր տնտեսությունները կապող դերը կատարելու կրակն ու էներգիան ունենք։ Այս մեծ տնտեսությունները թիրախավորող օտարերկրյա ներդրողներին բարձր մակարդակով աջակցելու պատրաստակամությունը կառավարության և ՀԶՀ ռազմավարության կարևոր մասն է», - նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«ՀԶՀ աշխատաոճն է ոչ միայն նախագծեր պատրաստել ու դրանք ներդրողներին ներկայացնել, այլ նաև աջակցել հետներդրումային փուլում՝ գործն արդյունավետ ավարտին հասցնելու համար»,- ավելացրել է ՀԶՀ ղեկավարը՝ «Ընտրեք Հայաստանը» խորագրով իր շնորհանդեսի ժամանակ։ Ցուցադրվել է նաև մեր երկրի՝ ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացնող “Nation of Innovation” տեսահոլովակը։

Բիզնես առաջնորդների կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Վահագն Լալայանը ներկայացրել է Հայաստանում doing business-ի պայմանները, բարենպաստ առևտրային ռեժիմները ԵՄ ու ԵԱՏՄ երկրների հետ։

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ