ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում հազվագյուտ սպիտակ կոալա Է ծնվել, տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քվինսլենդի կենդանաբանական այգու ներկայացուցիչների խոսքով՝ կենդանու անսովոր գունավորումը հավանափար պայմանավորված Է մորից ժառանգած ռեցեսիվ (ետաճման) գենով:
Նորածին Էգին դեռեւս անուն չեն դրել, սակայն նա արդեն դարձել Է Համացանցի եւ կենդանաբանական այգու այցելուների սիրելին:
Փորձագետները նշում են, որ նման սպիտակ կոալային դյուրին չԷր լինի գոյատեւել վայրի բնության մեջ:
Քվինսլենդի Կենտրոնական համալսարանից Էկոլոգ Ալիսթեր Մալզերը նշում Է, որ վայրի բնության մեջ այդ կենդանիների նկատմամբ դիտարկումների վերջին քսան տարվա ընթացքում ոչ մի անգամ սպիտակ կոալա չի տեսել: