Գյումրիում կատարված սպանության համար ձերբակալվել է քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Ղազարյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ Գեորգի Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կալանավորվել է երկու անձ, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Ղազարյանը։ Գ.Հակոբյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին՝ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հստակեցվում է կատարված հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրանկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝Գ.Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձին օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ քրեական գործով տուժող Գ.Հակոբյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելուվերաբերյալ։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդհոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին։ Շարունակվում են կատարվել ակտիվ քննչական գործողություններ՝ հնարավոր այլ մասնակիցներինհայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա