2 րոպեի ընթերցում
«Մենք կառավարության կողմից պետք Է խուսավարենք, եւ այն քաղաքներում, որտեղ այժմ աղտոտումների մկարդակի զգալի բարձրացումներ կան, ստեղծենք իրավիճակ, որտեղ ավտոմոբիլների արգելման, այդ թվում՝ դատական արգելման անհրաժեշտություն չկա, դա կլինի աշխատանքի բարդ մասը: Ուստի ես մունցիպալիտետների շահագրգիռ ներկայացուցիչներին սեպտեմբերի 4-ին հրավիրել եմ հանդիպման, եւ այդպես քայլ առ քայլ կարող Է վերականգնվել վստահությունը դիզելի նկատմամբ»,- ասել Է Մերկելը:
Կանցլերի խոսքով ինքը տխրել Է դիզելային սկանդալի շուրջն ստեղծված իրադրությունից, որի ընթացքում Գերմանիայի կոնցեռնները «կորցրեցին վստահությունը»:
Volkswagen կոնցեռնին ավելի վաղ ԱՄՆ-ում մեղադրել են, որ նա դիզելային ավտոմոբիլները հանդերձել Է այնպիսի ծրագրային ապահովմամբ, որը նվազեցնում Է վնասակար նյութերի արտանետման իրական ցուցանիշները: Միացյալ Նահանգների կառավարությունը կոնցեռնին պարտավորեցրել Է հետ կանչել Volkswagen եւ Audi մակնիշների 482 հազար մարդատար ավտոմոբիլներ, որոնք երկրում վաճառվել են 2009 – 2015 թվականներին: Ապրիլին Volkswagen-ը համաձայնության Է եկել ընկերության կողմից սպառողներից ավտոմոբիլների գնման եւ նրանց փոխհատուցումների վճարման շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: