Տարածաշրջանային

Թուրքիան և իրանը Իրաքի հյուսիսից բացի համատեղ գործողություններ կիրականացնեն նաև Սիրիայում. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան և իրանը Իրաքի հյուսիսից բացի համատեղ գործողություններ կիրականացնեն նաև Սիրիայում. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան և Իրանը կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ ևս:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Նախագահի փոխանցմամբ, ինչպես Իրաքում համատեղ գործողությունների շուրջ պայմանավորվածությունները, այս հարցը նույնպես քննարկվել է օգոստոսին տեղի ունեցած Իրանի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ:

Իրանը և Թուրքիան պատրաստվում են նաևԻրաքի հյուսիսում գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ:

Ներկայումս կողմերը քննարկում են Իրաքի հյուսիսի 9 կետում կազմակերպվելիք գործողությունների մանրամասները:

Հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին՝ «Արմենպրես»-ը օգոստոսի 18-ին հաղորդել էր, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել:

Թուրքական լրատվամիջոցները դեռևս ռազմական գործողությունների սկսելու ժամկետների և նպատակների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն նշում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, որպես ռազմական գործողությունների մեկնակետ ընտրվել է սիրիական Իդլիբ քաղաքը:

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն`3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորների դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում