Life

Դանիայում Վիկինգների 1000-ամյա ամրոց է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Դանիայում Վիկինգների 1000-ամյա ամրոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայում հնագետների կողմից հայտնաբերվել է Վիկինգների 10-րդ դարի ամրոց: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Independent-ը:

Ամրոցը տեղակայված է եղել երկրի արևմուտքում՝ Բորգրինգում և հայտնաբերվել է դեռևս 2014 թվականին, սակայն նոր ուսումնասիրությունները հաստատել են դրա կառուցման ժամանակաշրջանը: Հնագետների կարծիքով՝ ամրոցը կառուցվել է Հարոլդ Գորմսոն թագավորի կողմից:

Այս ամրոցը մյուս հայտնաբերվածների շարքում հինգերորդն է՝ սկսած 1930-ական թվականներից: Ամրոցի մեծ մասը գտնվում է հողի տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում