ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Riddelsdell՚s ընկերության ինժեներները հավաքել են Ferrari 512 Testarossa սպորտկարի փոքրացված պատճենը երեխաների համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Luxurylaunches-ը:
Ավտոմեքենան աշխատում Է գազոնահնձիչի շարժիչով եւ կարող Է ժամում մինչեւ 40 կիլոմետր թափառք հավաքել: Ավտոմեքենայում կան ֆիրմային ղեկանիվ, պտույտների հաշվիչ եւ արագաչափ, իսկ սալոնում բազկաթոռները երեսված են կաշվով: Այս խաղալիքի գինն 97 հազար դոլար Է: