Life

Չինացու ականջի մեջ կենդանի մողես են գտել

1 րոպեի ընթերցում

Չինացու ականջի մեջ կենդանի մողես են գտել
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Գուանդունի նահանգի Գուանչժոու քաղաքի բնակչի ականջից կենդանի մողես են հանել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը: Տղամարդը պնդում Է, որ իրեն արթնացրել են տհաճ զգացողություններն ականջի մեջ: Նա զգացել Է, որ գլխի ներսում ինչ-որ բան Է սողում, եւ ենթադրել Է, թե քնի ժամանակ ականջն ուտիճ Է մտել:

Զննելիս բժիշկն արտաքին լսողական անցքում կենդանի գեկկոն Է հայտնաբերել: Երբ նա փորձել Է լավիտով բռնել մողեսին, այն սկսել Է պտտվել: Կենդանուն անշարժացնելու համար նա ստիպված Է եղել դիմելու հանգստացուցիչ միջոցի: Բժիշկներն անհանգստացած են գեկկոնի պոչի բացակայությունից: Մարմնի պակասող մասը կարող Է մնացած լինել հիվանդի ականջում, սակայն այն գտնել այդպես Էլ չի հաջողվել:

Գեկկոնները ոչ մեծ մողեսների ընտանիք են, որոնք բնակվում են արեւադարձային եւ մերձարեւադարձային գոտիներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում