Արցախ

Արցախի համախմբված բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են

1 րոպեի ընթերցում

Արցախի համախմբված բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն, 2017 թ. հունվար-հունիսին Արցախի համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 16.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 19.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերը կազմել են 128.1 մլրդ դրամ և 2016 թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 30.0 մլրդ դրամով կամ 30.5 տոկոսով: 2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 83.2 մլրդ դրամ և 2016 թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 31.2 տոկոսով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 78.2 տոկոսը բաժին է ընկնում ռեզիդենտներին, 21.8 տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում, ռեզիդենտների կողմից ավանդների 21.6 տոկոսը ցպահանջ են, 78.4 տոկոսը` ժամկետային:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում