Արցախ

Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը

1 րոպեի ընթերցում

Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաջ Արցախ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Մենք ուժեղ ենք միասին» խորագրով ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում օգոստոսի 20-ից կմեկնարկի յոթօրյա ճամբար Արցախի Ակնաղբյուր համայնքում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ճամբարին կմասնակցի շուրջ 50 երիտասարդ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդական կազմակերպություններից։

Ճամբարի օրակարգը հագեցած է լինելու. կայանալու են սպորտային, մշակութային և ինտելեկտուալ միջոցառումներ, ճանաչողական արշավներ, հրաձգության մրցույթներ, այցելություններ պատմամշակութային վայրեր և զորամասեր:

«Առաջ Արցախ» երիտասարդական ՀԿ-ի կողմից կազմակերպվող ճամբարն ամենամյա է։ Ընդ որում, ամեն անգամ կազմակերպությունը նոր գյուղ է ընտրում ճամբարի անցկացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում