Հասարակական

Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիտակումների, փորձագիտական գնահատականների արդյունքում պարզ է դարձել, որ փառատոնների ժամանակ Հայաստան այցելող օրական զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Փառատոնները նպաստում են, որ Հայաստանի զբոսաշրջային այցելությունների թիվն ավելանա: Շատերը գալիս են հատուկ որևէ փառատոնի մասնակցելու համար: Բացի այդ, փառատոնները միջազգային շուկային Հայաստանն ավելի ճանաչելի են դարձնում նոր հետաքրքրություններով»,-ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ ավելանում է փառատոններին անձամբ մասնակցող զբոսաշրջիկների թիվը: Որոշ հայկական փառատոնների համար նույնիսկ տուրփաթեթներ են վաճառվում Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում