Արցախ

Աչքի ընկած մի խումբ արցախյան զինծառայողներ գումարային սատարում են ստացել

1 րոպեի ընթերցում

Աչքի ընկած մի խումբ արցախյան զինծառայողներ գումարային սատարում են ստացել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անվտանգության ապահովման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. օգնության ընդհանուր բյուջեն 15 հազար դոլար է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում նման գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ում նախաձեռնությամբ այդ գումարները հատկացվեցին, չհամաձայնվեց հրապարակել իր անունը, ճիշտ այնպես, ինչպես անցած ամսվա նմանատիպ նախաձեռնության ժամանակ և դրան նախորդող բոլոր դեպքերում, բայց տեղեկացրեց, որ առաջիկայում ևս զինված ուժերում նոր նախաձեռնություններ են սպասվում»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում