Կարեն Կարապետյանի ընտանիքը Արցախի սահմանամերձ գոտիներում նռան այգի կհիմնի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը խոստացել է Արցախի Հանրապետության սահմանամերձ գոտիներում շուրջ 200 հեկտար նռան այգի հիմնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով իր թեկնածուական ատենախոսության համար Կարեն Կարապետյանի հետ արված հարցազրույցը:

«Հնարավորություն ունեցա Արցախում կարճատև արձակուրդով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցազրույց անցկացնել՝ իմ թեկնածուական ատենախոսության համար:

Հաճելի և պատվաբեր էր հյուրընկալվել Աստղաշեն գյուղում գտնվող նրա պապական տանը, որտեղ այս օրերին Կ. Կարապետյանը, իր հարազատների հետ միասին, անցկացնում էր հարաբերական հանգիստը: Այնպիսի տրամադրող միջավայր էր, որ հարցազրույցն արագորեն վերածվեց զրույցի՝ տարբեր թեմաների շուրջ՝ կառավարման մոտեցումներից ու կրթություն/գիտությունից մինչև սոցիալ-հոգեբանություն և հայկական արդի հիմնախնդիրներ: Արդյունքում ամրապնդվեց նրա մասին իմ հեռակա կարծիքը՝ որպես պարզ, անկեղծ, սրտացավ ու խորաթափանց մարդու:

Ուրախալի է տեսնել, որ նման պաշտոնյան իր արձակուրդն անցկացնում է Արցախում, հատկապես՝ իր հայրենի գյուղում: Էլ ավելի ուրախալի և ողջունելի էր, որ նա իր հանգիստը, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ միասին, համատեղեց կիսաշխատանքային շրջագայության հետ՝ ծանոթանալով Արցախում գործող տարբեր նախագծերի: Ավելին՝ խորհրդանշական էին երկու վարչապետների այցը Թալիշ և մոտորանավակով զբոսանքը սահմանամերձ Մատաղիսի ջրամբարում:

Ի դեպ, տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի: Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով»,-տեղեկացնում է Բեգլարյանը:

Հայերեն English Русский

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել