ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Ալբերտայի նահանգի 84-ամյա բնակչուհի Մերի Գրեմը կարողացել Է վերադարձնել 13 տարի առաջ կորած՝ ադամանդով մատանին այն բանից հետո, երբ այն հայտնաբերվել Է իր բանջարանոցից հանված գազարի վրա, տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
2004 թվականին կինը կորցրել Է մատանին՝ ընտանեկան ագարակում մարգերը քաղհանելիս: Մերին ընկճված Էր, բայց գերադասել Էր կորուստը գաղտնի պահել բոլորից, բացի իր որդուց:
Օգոստոսի 14-ին նրա հարսը, որն այժմ ապրում Է ագարակում, անսպասելիորեն պարզել Է գաղտնիքը՝ գտնելով մատանին, երբ ցեխից լվանում Էր ընթրիքի համար բանաջարանոցից հանած ծուռ գազարը:
Գազարն աճել Էր ուղղակիորեն մատանու միջով, որը երկար տարիներ կորած Էր հողում, ինչը թանկարժեք իրին թույլ Է տվել մնալ մակերեսին: Մերի Գրեմի որդին անմիջապես կռահել Է, թե ում կարող Է պատկանել մատանին, եւ զանգարահաել Է մորը: