Incanto-ն քաղցրավենիքով Է կերակրել կիսամերկ մոդելներին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Incanto իտալական ընկերությունը ներկայացրել Է մի տեսանյութ, որը նկարահանվել Է նոր գովազդային արշավի շրջանակներում: Հոլովակը հրապարակված Է YouTube-ում: Գլխավոր հերուսուհիները՝ մոդելներ Իրիս Կավկան եւ Նոել Բերին, որոնք ներքնազգեստով կեցվածք Էին ընդունել հին դղյակի ֆոնին, միմյանց կերակրում Էին քաղցրավենիքով եւ սրեր ճոճում: Աշուն-ձմեռ տարեշրջանի նոր շարքը ֆիրմային խանութներում կհայտնվի մինչեւ սեպտեմբեր:
Incanto-ն իտալական ընկերություն Է, որը մասնագիտանում Է ներքնազգեստի, ինչպես նաեւ ննջազգեստների, լողազգեստների եւ տնային զգեստների արտադրության բնագավառում: