ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի բիզնեսմենը, որին վերադարձրել Էին նշանադրության կորած մատանին, արիշտա Է հյուրաիրել հինգ հազար մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է The South China Morning Post հրատարակությունը:
Գուանչժոուից ձեռնարկատերը եկել Էր Չինաստանի Չունցին քաղաք՝ առաջարկություն անելու իր սիրած աղջկան: Նա 300 հազար յուանով իր սիրեցյալի համար գնել Էր երեք կարատանոց ալմաստով մատանի, բայց նվերով պայուսակը մոռացել Էր ռեստորանում:
Հաստատության այցելուներից մեկը գտել Է պայուսակը եւ տվել մենեջերին, իսկ վերջինս այն վերադարձրել Է տիրոջը: Հաջորդ օրը գործարարը հայտարարել Է, որ Չունցինի բնակիչների բարությունն օգնել Է իրեն իրականացնելու ծրագրածը: Նա մատանին նվիրել Է աղջկան, որըը համաձայնել Է նրա հետ ամուսնանալ: Նշանադրությունը նշելու համար բիզնեսմենը հինգ հազար բաժին արիշտա Է գնել ռեստորանում: Հյուրասիրությունից օգտվելու համար 100 մետր երկարությամբ հերթ Է գոյացել: