Միջազգային

Էր Ռիադը բացում Է սահմանը կատարցի ուխտավորների համար եւ անվճար կընդունի նրանց

1 րոպեի ընթերցում

Էր Ռիադը բացում Է սահմանը կատարցի ուխտավորների համար եւ անվճար կընդունի նրանց
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել կատարցի ուխտագնացներին թույլատրել հատել սահմանը եւ Մեքքայում մասնակցել հաջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Այս որոշումն, ինչպես հետեւում Է Սաուդյան Արաբիայի նորությունների գործակալության հաղորդագրությունից, ընդունել Է երկրի թագաժառանգ արքայազն Մոհամադ բին Սալմանը՝ Դոհայի դեսպանորդի հետ կայացած կոնսուլտացիաներից հետո:

Դեռ ավելին, արքայազնը կարգադրել Է Դոհա ուղարկել իր ինքնաթիռը, որպեսզի իր հաշվին կատարցի ուխտագնացներին հասցնեն Մեքքա:

Սա Կատարի ներկայացուցիչների համար սահմանի բացման առաջին դեպքն Է Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եմենի եւ Եգիպտոսի կողմից Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների եւ առեւտրական կապերի խզման հայտարարումից ի վեր այն բանից հետո, երբ նրանք Դոհային մեղադրեցին ահաբեկչական խմբավորումներին աջակցելու եւ այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, նշում են դիտորդները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում