Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին անհրաժեշտ են ձեռնամարտի և լեռնագնացության հրահանգիչ-մասնագետներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ձեռնամարտի և լեռնագնացության պատրաստության հրահանգիչ-մասնագետների ընդունելության մասին:
«Արմենպրես»-ին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած հայտարարության մեջ նշված է. «ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ձեռնամարտի և լեռնագնացության պատրաստության դասավանդման համար անհրաժեշտ են համապատասխան հրահանգիչ-մասնագետներ:
Հաստիքները քաղաքացիական են և համալրվելու են մրցութային կարգով:
Դիմել կարող են զորացրման ենթակա ՀՀ ԶՈւ սպայական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև պահեստազորում հաշվառված սպաները:
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն` մինչև ս.թ. օգոստոսի 25-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 29-45-73 կամ 077 87-12-70 հեռախոսահամարներով»: