Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 47-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:

4 տուրերից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և կիսում է առաջին տեղը 3 այլ մասնակիցների հետ:

Նախօրեին տեղի ունեցան արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերը: Լևոն Արոնյանը 2 հաղթանակ տոնեց և մեկ պարտություն կրեց:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում