Տարածաշրջանային

«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

5 րոպեի ընթերցում

«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին և կոչ արել վերջ տալ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների պրակտիկային:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Ադրբեջանում փոքրիշատե կենսունակություն ցուցաբերող անկախ լրատվական գործակալություններից «Թուրան»-ի նկատմամբ քաղաքական մոտիվներով իրականացվող քրեական հետապնդմանը:

Ինստիտուտը Ադրբեջանի իշխանություներից պահանջել է դադարեցնել «Թուրան» լրատվական գործակալության նկատմամբ իրականացվող «հարկերից խուսափելու» շինծու մեղադրանքով քրեական հետապնդումը և գործակալության ոչնչացմանն ուղղված անօրինական գործողությունները:

«Հստակ երևում է. Ադրբեջանի իշխանությունները վերջին 5 տարում առաջին անգամը չէ, որ երկրում իրավիճակն ամբողջովին հսկելու նպատակով ԶԼՄ-ների և ՀԿ-ների նկատամբ ճնշումներ իրականացնելու նպատակով օգտագործում են ֆիսկալ մեխանիզմներ: Հայտնի է, որ անկախ մամուլի ներկայացուցիչներ «Խուրալ», «Ազաատություն» թերթերի, Ազատ Եվրոպա/ Ազատություն ռադիոկայանի Ադրբեջանական ծառայության, Meydan TV, Kanal 13-ի և այլ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշման նպատակով նախկինում կրառվել է «հարկերից խուսափելու» շինծու մեղադրանքը»,- ասված է «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի հայտարարության մեջ:

Ինստիտուտի հայտարարության մեջ նշվում է, որ այս պրակտիկան կիրառվել է նաև իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ, ինչի հետևանքով այդ կազմակերպությունները մասամբ կամ աբողջովին դադարեցրել են իրենց գործունեությունը:

«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններին, ինչպես ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին շինծու մեղադրանքներով քրեական հետապնդման ենթարկելու պրակտիկայից հրաժարվելու այնպես էլ ձերբակալված լրատրողներին ազատ արձակելու կոչ է արել:

Ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է երկրում ստեղծել այնպիսի նպաստավոր պայմաններ, որ ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները կարողանան իրականացնել իրենց ստանձնած գործառույթները:

ԱՄՆ-ի, Եվրամիության և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու և բաց կառավարում իրականացնելու Ալիևին ուղղված բազմաթիվ հորդորներն անցնում են ապարդյուն և Ալիևյան վարչակարգը շարունակում է իր հակաժողովրդավարական կառավարումը:

Ընդիմադիր մամուլի ներկայացուցիչ Խալիգ Բահադըրի խոսքով` ընդդիմադիր մամուլը սովետական շրջանում և Ա. Մութալիբովի նախագահության շրջանում նույնպես ունեցել է դժվարություններ, սակայն այդ դժվարությունները շատ փոքր կարելի է համարել Ալիևյան ընտանիքի կառավարման շրջանում խոսքի ազատության նկատմամբ իրականացված քայլերի համեմատ:

Խալիգ Բահադըրի փոխանցմամբ` Ադրբեջանում մամուլի ազատության լուրջ սահմանափակումներն սկսվել են Հեյդար Ալիևեի շրջանից: Այն ԶԼՄ-ները որոնք տպագրել են օբյեկտիվ ճշմարտություններ արժանացել են Հեյդար Ալիևի թշնամանքին:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի կառավարման շրջանին, ապա այս շրջանը նույնպես անկախ մամուլի համար շարունակական ճնշումների և հալածանքների ժամանակաշրջան է եղել:

Իլհամ Ալիևի կառավարման ժամանակաշրջանում ևս անկախ մամուլը և դրա ներկայացուցիչները շարունակաբար ենթարկվել են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական, քաղաքական հետապնդումների և ճնշումների:

Կոռուպցիայով և ճնշումներով լի Ադրբեջանում ճշմարտությունը վեր հանող լրագրողները, լրատվամիջոցները մշտապես ենթարկվել են կառավարության ճնշումներին, եղել են զանգվածային ձերբակալություններ:

2016-ի տվյալներով Ադրբեջանը համարվում է լրագրողների նկատմամբ աշխարհում ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը աշխարհի ամենագրաքննվող տասըերկների շարքում:

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում