Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել բազմադրվագ հանցագործությունների` 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու դեպքերի փաստերով հարուցված քրեական գործը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, հիշյալ քրեական գործի հետագա նախաքննության արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է ՀՀ քաղաքացի Ն. Հ.-ի կողմից իրացնելու նպատակով ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք: Ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվելհիշյալ հանցավոր արարքի կատարման համարՆ. Հ.-ինորպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Այսպես, քրեական գործի նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել՝ Արմավիր քաղաքի բնակիչ Ն. Հ.-ի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու վերաբերյալ: Ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով 09.08.2017թ.-ին վերջինիս բնակարանում և աշխատավայրում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափերի` ընդհանուր առմամբ 469.5 գրամ դեղնականաչավուն զանգված, որի մի մասը լցված է եղել 18 նույնատիպ թղթե փաթեթների մեջ: Փորձագիտական եզրակացության համաձայն` առգրավվածի մի մասը «հաշիշ»և«մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ են:

Այսպիսով, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ն. Հ.-ն իրացնելու նպատակով ձեռք է բերել և պահել խոշոր չափերի թմրամիջոցներ, որոնց մի մասն ապօրինի իրացրել է: Նշված հանցավոր արարքի կատարման համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը