Ինովացիա

Չինաստանում Էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմեքենաների թիվը գերազանցել Է մեկ միլիոնը

2 րոպեի ընթերցում

Չինաստանում Էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմեքենաների թիվը գերազանցել Է մեկ միլիոնը
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմոբիլների քանակը գերազանցել Է մեկ միլիոնը: Այս մասին իր կայքում հայտնել Է ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը: Նախարարության ճանապարհային երթեւեկության վարչության տվյալներով, որն զբաղվում Է փոխադրամիջոցների գրանցմամբ, դրանց ընդհանուր քանակը կազմել Է 1 միլիոն 18 հազար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանցից 825 հազարն Էլեկտրամոբիլներ են, մնացած193 հազարը՝ հիբրիդային ավտոմեքենաներ, նշված Է հաղորդագրության մեջ: Էլեկտրակարերի վաճառքները խթանելու համար նախարարությունը 2016 թվականին հաստատել Է հինգ փորձնական քաղաքներ, որտեղ «Էկոլոգիապես բարեկամական» տրանսպորտի տերերին արտահերթ կարգով տալիս են «կանաչ» ավտոմոբիլային համարանիշեր՝ հատուկ տարբերանշաններով: Ենթադրվում Է, որ 2018 թվականի առաջին կեսին այդպիսի համարներ կլինեն արդեն Չինաստանի բոլոր քաղաքներում:

Սպասվում Է, որ 2020 թվականին Չինաստանում Էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմեքենաների ընդհանուր արտադրությունը կգերազանցի հինգ միլիոն միավորը: Մեծ ժողովրդականություն են վայելում շուրջ 6 հազար յուան (շուրջ հազար դոլար) արժողությամբ փոքր Էլեկտրամոբիլները:

Ավելի վաղ ՉԺՀ-ի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը հայտնել Է, որ Չինաստանը 2016 թվականի արդյունքներով աշխարհում առաջին տեղն Է զբաղեցրել Էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքների ցուցանիշով: Անցյալ տարի երկրում իրացվել Է 507 հազար նման փոխադրամիջոց, մինչդեռ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել Է 370 հազար միավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում