ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ Գրան Պլյասում, փռված Է հարյուր հազարավոր կենդանի ծաղիկներից հյուսված գորգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին: Երկու տարին մեկ Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը զարդարելու ավանդույթը ծնվել Է 1971 թվականին:
Այս տարի վիթխարի «ծաղկաթմբի» մակերեսը, որը մեկ օրում ձեռքով տնկել են հարյուրավոր բելգիացի ֆլորիստներ, կազմել Է շուրջ երկու հազար քառակուսի մետր: «Ծաղիկներ եւ մրգեր» թեմայով գունագեղ զարդանկարի ստեղծման համար դիզայներներին պահանջվել են 600 հազար գույնզգույն բեգոնիաներ եւ մի քանի տասնյակ հազար գեորգիններ:
Ֆլորիստների ստեղծագործությամբ կարելի կլինի հիանալ ընդամենը չորս օր՝ օգոստոսի 11-ից մինչեւ 14-ը: