Life

Նիագարա ջրվեժից սև կեղտաջրի արտահոսք է եղել

1 րոպեի ընթերցում

Նիագարա ջրվեժից սև կեղտաջրի արտահոսք է եղել
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիագարա ջրվեժից սև հոտավետ կեղտաջրի արտահոսք է եղել: Տեղի համապատասխան մարմիններն ասում են, որ սև գույնը ջրի մաքրման համար օգտագործվող սև ածխածնի մնացորդների արդյունք է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նիագարա նահանգի օրենսդիր մարմինը քվեարկել է հօգուտ Նյու Յորքի գլխավոր դատախազի՝ դեպքն ուսումնասիրելու խնդրանքով:

Կեղտոտ և հոտավետ ջուրը հայտնվել է Նիագարայի ստորին հատվածում: Որոշներն ի սկզբանե կասկածում էին, որ այն նավթի արտահոսքի արդյունք է: Սակայն Նիագարա ջրվեժի ջրային խորհուրդը (Niagara Falls Water Board (NFWB) հայտարարել է, որ այն ջրի մշակման համար օգտագործվող սև ածխածնի մնացորդների արդյունք է, և ներողություն է խնդրել բնակիչներից ու զբոսաշրջիկներից անհանգստություն պատճառելու համար:

Խորհուրդը հայտարարությունում մասնավորապես ասում է՝ սև ջուրն անհրաժեշտ և կարճ ժամանակով ջրի մշակման գործընթացի արդյունք է: Նշվում է, որ մշակման գործընթացն անհրաժեշտ է եղել, իսկ արտահոսքը՝ թույլատրելի սահմաններում:

Պաշտոնյաներն ասում են, որ գործարանը պատշաճ աշխատանք է կատարում՝ կանխելու արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում