Միջազգային

3.5 միլիոն հյուսիսկորեացի ցանկություն է հայտնել միանալու Ժողովրդական բանակին

1 րոպեի ընթերցում

3.5 միլիոն հյուսիսկորեացի ցանկություն է հայտնել միանալու Ժողովրդական բանակին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան օգոստոսի 12-ին հայտարարել է, որ 3.5 միլիոն մարդ ցանկություն է հայտնել միանալու Ժողովրդական բանակին՝ դիմակայելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, ինչպես նաև պայքարելու ԱՄՆ-ի դեմ՝ Վաշինգտոնի և Փհենյանի միջև աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, կամավորները ցանկություն են հայտնել միանալ բանակին այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը:

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեան սպառնում էր միջուկային զենքով հարված հասցնել ԱՄՆ-ին պատկանող Գուամա կղզուն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում