«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացին բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Զվարթնոց» օդանավակայանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի դիմաց՝ երթևեկելի գոտու աջ հատվածում, որի համար օդանավակայանում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության տեսուչներ Ա.Մարդոյանըև Գ.Ղանթարչյանը մի քանի անգամ բարձրախոսով զգուշացրել են՝ մեքենան կայանման համար արգելված գոտուց դուրս բերելու վերաբերյալ։ Քաղաքացին չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, ինչպես նաև չի ներկայացրել տեսուչների կողմից պահանջվող փաստաթղթերը, փոխարենը բարձրաձայն հայհոյել և բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասիհատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին