Արցախ

Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սոներ Հասրաթյանն ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է համարում օգոստոսի 8–ին հայկական կողմից դիվերսիոն-հետախուզական գործողություն իրականացնելու մասին տեղեկատվությունը:

«Այն իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանության բանակին քիչ թե շատ ծանոթները, այդ թվում՝ հակառակորդը, շատ լավ գիտեն, որ եթե ՊԲ-ի կողմից ձեռնարկվում է նման գործողություն, ապա դա շատ ցավոտ է լինում հենց հակառակորդի համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սենոր Հասրաթյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում